Միջազգային

Կողոպուտ՝ Լուվրում․ գողացել են թանկարժեք իրեր

Կողոպուտ՝ Լուվրում․ գողացել են թանկարժեք իրեր

Ֆրանսիայում գտնվող Լուվրի թանգարանը կողոպուտի է ենթարկվել, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։  

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ թանգարանը բացելու ժամանակ։ Թանգարանն այս պահին այցելուների համար փակ է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Անհայտ անձինք, նախնական տեղեկություններով, թանգարանից գողացել են 9-ը զարդ: Ըստ Le Parisien-ի՝ գողերից երեքը թանգարան են մտել վերանորոգման փուլում գտնվող շենքից։ Նրանք օգտագործել են բեռնատար վերելակ՝ «Ապոլլոն» պատկերասրահ մուտք գործելու համար: Զինված անձինք, նախնական տեղեկություններով,  գողացել են Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից զարդեր՝ վզնոց, կրծքազարդ և թագ։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հաստատել է կողոպուտի մասին տեղեկությունը և ասել, որ վիրավորներ չկան: Թանգարանն այժմ փակ է, և ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում և փնտրում է հանցագործներին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական