Միջազգային

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Ռաֆահին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Ռաֆահին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահին, հաղորդում է Ynet-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և պնդում, որ զինյալները փորձում են վերականգնել սահմանային տարածքի վերահսկողությունը։ ՀԱՄԱՍ-ը հերքում է։

Միևնույն ժամանակ, զինյալները դուրս են եկել ստորգետնյա թունելներից և փորձում են պահպանել իրենց զենքերը՝ չնայած Թրամփի ծրագրով կնքված զինաթափման համաձայնագրին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական