ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային՝ 37.8 տրիլիոն դոլարի և շարունակում է արագ աճել, գրում է The Economic Times-ը։
Նշվում է, որ կառավարությունն ամեն օր վարկ է վերցնում 25 միլիարդ դոլարի չափով։ Տոկոսային վճարումները ներկայումս տարեկան գերազանցում են 1.2 տրիլիոն դոլարը՝ գերազանցելով պաշտպանական ծախսերը։ Պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասել է 124%-ի՝ մոտենալով բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին։
«Աճող դեֆիցիտը և ծախսերի վրա ճնշումը տնտեսությունը մղում են դեպի կրիտիկական կետ։ Ամերիկացիները շուտով կարող են զգալ հետևանքները՝ հարկերի բարձրացման և սոցիալական ծրագրերի կրճատումների տեսքով»,- գրում է կայքը։