Միջազգային

Գերմանիան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին

Գերմանիան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին

Գերմանիայի արտգործնախարարությունը որոշում է կայացրել հետ կանչել Վրաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Ֆիշերին՝ խորհրդակցությունների նպատակով։ Այս մասին նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

«Վրաստանի ղեկավարությունն ամիսներ շարունակ վարում է հակաքարոզչություն Եվրոպական միության, Գերմանիայի և Գերմանիայի դեսպանի՝ անձամբ Պետեր Ֆիշերի դեմ։ Դրան ի պատասխան՝ որոշում է կայացվել հետ կանչել դեսպանին՝ հետագա քայլերը քննարկելու համար։ Վաղը ԵՄ Արտաքին գործերի խորհրդում քննարկվելու է Վրաստանի հարցը»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի իշխանությունները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, բազմիցս մեղադրել են Գերմանիայի դեսպանին երկրի ներքին գործերին միջամտելու և հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։ Սեպտեմբերի վերջին դեսպան Ֆիշերը հրավիրվել էր Վրաստանի ԱԳՆ, որտեղ նրան պարզաբանել էին, որ դեսպանը չպետք է միջամտի հյուրընկալող երկրի ներքին գործերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական