Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցն ԱՄՆ ցույց է տվել եվրոպական օգնության անհրաժեշտությունն Ուկրաինային։
Գերմանիայի վարչապետի հայտարարությունը մեջբերել է N-TV-ն։
Մերցը նշել է, որ Զելենսկու և Թրամփի բանակցություններից հետո նա երկար զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ։
«Այցը չի անցել այնպես, ինչպես Զելենսկին հույս ուներ։ Կարծում եմ՝ կարող եմ դա ասել այստեղ», - հավելել է նա։
Կանցլերի խոսքով՝ սա եվրոպական օգնությունն ավելի կարևոր է դարձնում, քանի որ պատերազմը կարող է ավարտվել միայն Ուկրաինայի ռազմական ուժի շնորհիվ։ Նա հայտարարել է, որ կաշխատի Ուկրաինային աջակցել «ֆինանսապես, քաղաքականապես և, իհարկե, ռազմական առումով»։
Նա ընդգծել է, որ կապիտուլյացիան Ուկրաինայի համար տարբերակ չէ, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը կհարձակվի հաջորդ եվրոպական երկրի վրա։
Հոկտեմբերի 17-ին Զելենսկին Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել էր Սպիտակ տուն։