Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է, որպեսզի Ռաֆահի անցակետն առայժմ չբացվի։
Այս մասին հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը՝ նշելով, որ անցակետի բացումը կքննարկվի՝ հիմնվելով նրա վրա, թե ինչպես է «ՀԱՄԱՍ»-ը կատարում իր պարտավորությունը՝ պատանդների մարմինները վերադարձնելու և համաձայնեցված շրջանակն իրականացնելու հարցում։
Ավելի վաղ Եգիպտոսում Պաղեստինի դեսպանատունը հայտնել էր, որ անցակետը կվերաբացվի երկուշաբթի օրը։