Միջազգային

Թրամփը մերժել է Զելենսկիին Tomahawk հրթիռների հարցում․ Axios

Թրամփը մերժել է Զելենսկիին Tomahawk հրթիռների հարցում․ Axios

Ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Tomahawk հրթիռների հարցում։ Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով իր երկու լավատեղյակ աղբյուրներին։

«Թրամփը Զելենսկիին ասել է, որ չի մտադրվում մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ տրամադրել, գոնե՝ առայժմ»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ ԶԼՄ-ի՝ Զելենսկին հույս ուներ Վաշինգտոնից հեռանալ Ուկրաինայի համար նոր զենքի վերաբերյալ պայմանավորվածություններով, բայց դա չի ստացվել։ Աղբյուրների խոսքով՝ Թրամփը հստակեցրել է, որ իր առաջնահերթությունը հիմա դիվանագիտությունն է, և նա կարծում է, որ Tomahawk հրթիռների տրամադրումը կարող է խաթարել այն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական