Միջազգային

«Հյուսիսային հոսք»-ի պայթեցման մեջ մեղադրվողին Լեհաստանը չի հանձնի Գերմանիային

«Հյուսիսային հոսք»-ի պայթեցման մեջ մեղադրվողին Լեհաստանը չի հանձնի Գերմանիային

Լեհաստանի դատարանը մերժել է Գերմանիայի պահանջը՝ հանձնել Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Զ-ին, ով կասկածվում է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման մեջ (2022թ.)։ Նման որոշում օրերս կայացրել էր նաև Իտալիան՝ չհանձնելով մյուս կասկածյալ Սերգեյ Կ-ին։

Վլադիմիր Զ.-ն պրոֆեսիոնալ ջրասուզակ է, ով ձերբակալվել էր սեպտեմբերի 30-ին՝ Վարշավայի մոտ։ 

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ արտահանձնումը չի համապատասխանում Լեհաստանի շահերին՝ ընդգծելով, որ Եվրոպայի խնդիրը ոչ թե պայթեցումն է, այլ՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը։

Զ.-ի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը իրեն անմեղ է համարում և չի ընդունում Գերմանիայի մեղադրանքները։ Ըստ ընտանիքի, նա պայթյունների ժամանակ եղել է Լեհաստանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական