Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կենտրոնական հետախուզական վարչության գործակալներ է ուղարկել Վենեսուելա՝ իշխանափոխություն իրականացնելու համար։
Նա նշել է, որ Վաշինգտոնը «կոպիտ և բաց ձևով փորձում է իշխանափոխություն պարտադրել» և միջամտում է Վենեսուելայի ներքին գործերին:
Մադուրոն հավելել է, որ երկրում ավելի քան 6,2 մլն քաղաքացի մասնակցում է ազգային ինտեգրված պաշտպանության համակարգին և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի: