Չեռնոգորիան, որ ձգտում է անդամակցել Եվրամիությանը, շուտով իր վիզային ռեժիմը համապատասխանեցնելու է ԵՄ օրենսդրությանը:
«Մենք փորձում ենք հնարավորինս երկար հետաձգել վիզաների ներդրումը, որպեսզի պահպանենք մեր զբոսաշրջային ոլորտը»,- Politico-ին ասել է երկրի նախագահ Յակով Միլատովիչը:
Միլատովիչը հավելել է, որ ինքը բացառապես մտահոգված է երկիր ռուսական փողերի ներհոսքով:
Չեռնոգորիան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 2008 թվականին։ Այդ ժամանակից ի վեր երկիրը կատարել է ԵՄ-ին միանալու 33 պայմաններից յոթը և մինչև այս տարվա վերջ նախատեսում է կատարել ևս հինգը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Չեռնոգորիան կարող է ԵՄ-ին անդամակցել արդեն 2028 թվականին: