Միջազգային

Հունգարիան երաշխավորում է Պուտինի անխոչընդոտ ժամանումը. Սիյարտո

Հունգարիան երաշխավորում է Պուտինի անխոչընդոտ ժամանումը. Սիյարտո

Հունգարիան պատրաստ է Բուդապեշտում ապահովել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների բանակցությունների անվտանգությունը. հայտարարել է երկրի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով, գագաթնաժողովի ամսաթիվը և մանրամասները կախված են հաջորդ շաբաթ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքից:

«Իհարկե, մենք Բուդապեշտում պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի ԱՄՆ և ՌԴ նախագահները կարողանան բանակցություններ անցկացնել անվտանգ և հանգիստ մթնոլորտում: Հունգարիան Եվրոպայի ամենաանվտանգ երկիրն է և աշխարհի ամենաանվտանգներից մեկը»,- ասել է Սիյարտոն Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ Բուդապեշտը հարգանքով կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կերաշխավորի նրա անխոչընդոտ ժամանումն ու մեկնումը Հունգարիայից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական