Միջազգային

Օրբանն այսօր էլ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Օրբանն այսօր էլ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում Է Magyar Nemzet-ը:

«Երեկ երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահի հետ, բայց լուրը մի փոքր շուտ է արտահոսել», - պատասխանել է Օրբանը այն հարցին, թե երբ է իմացել, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը մտադիր են հանդիպել Բուդապեշտում։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել Հունգարիայի մայրաքաղաքում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին: Թե երբ այն տեղի կունենա, դեռ հայտնի չէ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական