Միջազգային

Բուդապեշտում Պուտինն ու Թրամփը կքննարկեն ուկրաինական ճգնաժամի ալգորիթմները

Բուդապեշտում Պուտինն ու Թրամփը կքննարկեն ուկրաինական ճգնաժամի ալգորիթմները

Կրեմլը հայտնել է Պուտին-Օրբան զրույցի մանրամասները։ Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցը կայացել է հունգարական կողմի նախաձեռնությամբ։ 

Վիկտոր Օրբանը պատրաստակամություն է հայտնել պայմաններ ապահովել Բուդապեշտում ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովի կազմակերպման համար:

Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի հիմնական բովանդակության մասին՝ նշելով, որ ամերիկյան ներկայացուցիչների հետ առաջիկա շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել հետագա գործողությունների ալգորիթմը ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիների որոնման համատեքստում, նկատի ունենալով նաև հեռանկարում Հունգարիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման անցկացումը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական