Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կկանգնի դատարանի առջև՝ գաղտնի տեղեկատվության ապօրինի փոխանցման մեղադրանքով։ Նա ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է Թրամփի առաջին նախագահության ժամանակ։
Բոլթոնը դարձել է ԱՄՆ նախագահի երրորդ ընդդիմախոսը, ում վերջին շաբաթներին առաջադրվել են քրեական մեղադրանքներ՝ FBR նախկին տնօրեն Ջեյմս Քոմիից և Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսից հետո: Մեղավոր ճանաչվելու դեպքում Բոլթոնին սպառնում է երկարատև ազատազրկում:
Օգոստոսին FBR գործակալները խուզարկություններ են անցկացրել քաղաքական գործչի տանը և գրասենյակում:
Բոլթոնը հերքում է մեղքը: Նրա փաստաբանը հայտարարել է, որ Բոլթոնը պատշաճ կերպով է վարվել փաստաթղթերի հետ: Սպասվում է, որ նա ուրբաթ օրը պաշտոնապես կհանձնվի իշխանություններին:
Դատախազները, մասնավորապես, նրան մեղադրում են անձնական էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների փոխանակման այլ ծառայությունների միջոցով պաշտպանության բնագավառի գերգաղտնի տեղեկատվության ապօրինի փոխանցման մեջ: Մեղադրական եզրակացությունը26 էջ է։
«Այս փաստաթղթերը բացահայտում էին հետախուզական տվյալներ ապագա հարձակումների, օտարերկրյա հակառակորդների և արտաքին քաղաքականության հարաբերությունների մասին»,- ասված է նախարարության փաստաթղթում:
Եզրակացության մեջ նշվում է, որ Ջոն Բոլթոնը գաղտնի փաստաթղթեր է ուղարկել էլեկտրոնային փոստով «չթույլատրված երկու անձանց»։ Նրանց անունները չեն նշվում, սակայն ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ խոսքը կարող է գնալ նրա կնոջ և դստեր մասին: