Պերուում ցածր աշխատավարձերի և կենսաթոշակների, ինչպես նաև պետական մարմիններում կոռուպցիայից դժգոհության ֆոնին մեկ ամիս առաջ սկսված մասշտաբային բողոքի ցույցերը շարունակվում են։
Պերուի նախագահը հրաժարվում է հրաժարական տալ հասարակական ճնշման ներքո՝ կապված հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարի մահվան հետ:
Հատկանշական է, որ Խոսե Հերին պաշտոն ստանձնել է ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 10-ին, փոխարինելով իմպիչմենտի ենթարկված երկրի առաջին կին նախագահ Դինա Բոլուարտեին։
Ըստ ընթացակարգի՝ Հերին պետք է իշխանության ղեկին լինի մինչև 2026 թվականի հուլիսը, այդ ընթացքում երկրում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն: Հերին վերջին 10 տարվա ընթացքում Պերուի՝ արդեն 7-րդ նախագահն է։
Իշխանությունները մայրաքաղաք Լիմայում արտակարգ դրություն են հայտարարել հանցավորության դեմ պայքարի և «քաղաքացիների հանգստությունը վերականգնելու համար»: Երկրի վարչապետ Էռնեստո Ալվարեսը չի բացառել հետագայում պարետային ժամ սահմանելը: