Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրում դպրոցական կրթության ժամկետը 12-ից 11 տարի կրճատելու ծրագրերի մասին:
Նրա խոսքով՝ կրթության նախարարությունն արդեն սկսել է աշխատել այդ ուղղությամբ։ Անցման մանրամասները և նոր համակարգի ներդրման ժամկետները վարչապետը չի հստակեցրել։
Այժմ Վրաստանում դպրոցական ծրագիրը նախատեսված է 12 տարվա համար. տարրական դպրոցն ընդգրկում է 1-6- րդ դասարանները, հիմնական դպրոցը՝ 7-9- րդ, իսկ միջին դպրոցը՝ 10-12-րդ: 12 տարվա մասին որոշումը խորհրդարանն ընդունել է դեռևս 2005 թվականին, այն գործում է 2008 թվականից։