Ռուսաստանը և Ուկրաինան «դեռ պատրաստ չեն» դադարեցնել պատերազմը և հասնել խաղաղության համաձայնագրի՝ չնայած «ամիսներ տևած բանակցություններին» և Դոնալդ Թրամփի «եռանդուն դիվանագիտությանը», - ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
Նա նշել է, որ խաղաղության բանակցությունների խոչընդոտներից մեկը մնում է «ակնկալիքների հիմնարար անհամապատասխանությունը, որտեղ ռուսները հակված են մտածել, որ իրենց մարտադաշտում ավելի լավ են զգում, քան իրականում»։
«Հենց սա է, որ վերջին ամիսներին դժվարացրել է համաձայնության հասնելը»,- ընդգծել է Վենսը։
Փոխնախագահը հավելել է, որ հակամարտության կարգավորման գործընթացի դժվարությունները հիասթափեցնում են Թրամփին և ԱՄՆ վարչակազմին: Այնուամենայնիվ, առայժմ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է աշխատել խաղաղության ուղղությամբ և մեծ վստահություն ունի, որ կարող է համաձայնության գալ:
«Կարծում եմ՝ նա կհասնի: Հարցը միայն այն է, թե որքան ժամանակ կպահանջվի», - եզրափակել է Վենսը: