Միջազգային

Վրաստանում և՛ բակալավրիատը, և՛ մագիստարտուրան կկրճատեն մեկ տարով

Վրաստանում և՛ բակալավրիատը, և՛ մագիստարտուրան կկրճատեն մեկ տարով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագիրը՝ նախանշելով յոթ առանցքային մարտահրավեր: Նա ընդգծել է, որ փոփոխությունները պետք է ընդգրկեն ոչ միայն համալսարանները, այլև երկրում կրթության փիլիսոփայությունը:

Վրացական բուհերում բակալավրիատը կարող են կրճատել չորսից հասցնելով մինչև երեք տարի, իսկ մագիստրատուրան՝ երկուսից մինչև մեկ տարի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրթության բարեփոխման շնորհանդեսի ժամանակ ։ 

2024/25 ուսումնական տարում Վրաստանում եղել է 33 համալսարան՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ծրագրերով, 24 ԲՈՒՀ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով և 6 քոլեջ, որոնք առաջարկել են միայն բակալավրի կրթական ծրագրեր: 

Ուսանողների ընդհանուր թիվը հասել Է ռեկորդային 187,8 հազարի, ինչին մեծապես նպաստել է օտարերկրյա ուսանողների թվի աճը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական