Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը կրճատել պաշտպանական և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը մինչև 7,969 մլրդ մանաթով (ընթացիկ փոխարժեքով՝ 4,69 մլրդ դոլար):
Հանրապետության ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային փաստաթղթերի համաձայն՝ 2026 թվականին այդ նպատակների համար ծախսերը կանխատեսվում են 8,715 մլրդ մանաթի (5,12 մլրդ դոլար) մակարդակում։
Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները 2026-2029թթ.պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերը կկրճատվեն 8,6% -ով: 2026 թվականին պետական բյուջեում պաշտպանական ծախսերը կկազմեն 20,9%։ 2029 թվականին այդ ծախսերի տեսակարար կշիռը կնվազի մինչև 18,4%։
2025 թվականի համար Ադրբեջանի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսված են 8,396 մլրդ մանաթի (4,94 մլրդ դոլար) մակարդակում։