Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը իսրայելական բանակին հանձնարարել է պատրաստել «ՀԱՄԱՍ-ի դեմ համապարփակ ծրագիր»՝ Գազայում հրադադարի խախտման դեպքում։
Կացը հանդիպել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի և բարձրաստիճան գեներալների հետ։
Պաշտպանության նախարարը հրամայել է բանակին՝ պատրաստել «ՀԱՄԱՍ-ի լիակատար ջախջախման ծրագիր, եթե շարժումը հրաժարվի կատարել հրադադարի համաձայնագիրը և վերսկսի հարձակումները։
Կացը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի ծրագիրը նախատեսում է զինաթափել էքսկլավը և նշել, որ Իսրայելը, ԱՄՆ գլխավորած միջազգային ուժերի հետ համատեղ, մտադիր է սկսել ՀԱՄԱՍ-ի թունելների ոչնչացման գործընթաց։
Նա հավելել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել համաձայնագրի պայմանները, Իսրայելը «կվերսկսի հարվածները՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ»։