Միջազգային

Ալիևը պետական այցով կմեկնի Ղազախստան

Ալիևը պետական այցով կմեկնի Ղազախստան

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 20-21-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին ասվում է Ղազախստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Այցի ընթացքում կկայանան բարձր մակարդակի բանակցություններ։ Պետությունների ղեկավարները կմասնակցեն նաև բարձրագույն միջպետական խորհրդի նիստին և ղազախա-ադրբեջանական գործարար համաժողովին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական