Tomahawk-ի փոխանցումն Ուկրաինային կարող է հանգեցնել էսկալացիայի որակապես նոր մակարդակի. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Tomahawk-ի հարցը անընդհատ բարձրացվում է: Ռուսական կողմի գնահատականն՝ ի դեմս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, տրվել է բազմիցս: Դա էական քայլ կլինի էսկալացիայի` որակապես նոր մակարդակի ուղղությամբ։ Մեր դիրքորոշումն այստեղ չափազանց պարզ է, և այն լավ հայտնի է և՛ Վաշինգտոնին, և՛ Կիևին», - ասել է Պեսկովը լրագրողներին։