Միջազգային

Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև սառույցը հալվել է

Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև սառույցը հալվել է

Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագրերը: 

Ալիևը, հիշեցնելով Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իր հանդիպման մասին, հայտարարել է, որ այդ հանդիպման արդյունքում երկու երկրների միջև թյուրըմբռնումներ առաջացնող հարցերն անցյալում են մնացել:

Նա ընդգծել է երկկողմ օրակարգում նոր փուլի մեկնարկը և կարևորել, առաջին հերթին, մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների միջև շփումների վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում:

Սոֆի Լագուտն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերություններում նոր էջ է բացվում, և պատրաստակամություն է հայտնել բոլոր ջանքերը գործադրել այդ կապերը զարգացնելու համար:

Նշվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հաջողված էներգետիկ գործընկերությունը, Total ընկերության հետ երկրի համագործակցության կարևորությունը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական