ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումները:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել երկու առաջնորդների միջև հոկտեմբերի 15-ին կայացած զրույցի ժամանակ: Այս զրույցի մանրամասները նախկինում չէին հրապարակվել։
«Ես գոհ չէի Հնդկաստանի կողմից նավթի գնումներից, և այսօր նա վստահեցրեց ինձ, որ նրանք Ռուսաստանից նավթ չեն գնի: Սա կարևոր քայլ է: Հիմա ես պետք է նույնը ստանամ Չինաստանից», - ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ, նախագահը խոստովանել է, որ Հնդկաստանը չի կարող անմիջապես դադարեցնել նավթի գնումները:
«Սա գործընթաց է, բայց այն շուտով կավարտվի», - հավելել է Թրամփը։