ՀԱՄԱՍ-ի զինյալները հոկտեմբերի 15-ի երեկոյան Կարմիր Խաչի ներկայացուցիչներին են փոխանցել ևս երկու զոհված պատանդի մարմին: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Telegram-ում գրել է, որ երկու դագաղը, որ ուղեկցվում է Իսրայելի պաշտպանության բանակի և ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) ուժերով, հատել է սահմանը և ուղևորվում Թել Ավիվում գտնվող դատական բժշկության ազգային կենտրոն՝ մարմինները ճանաչելու համար:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Իսրայելին են հանձնել այն բոլոր մարմինները, որոնց իրենք «կարողացել են հասնել»: Արմատական խումբը պնդում է, որ մնացած մահացած իսրայելցի պատանդների մարմինների որոնումն ու դուրսբերումը «կպահանջի զգալի ջանքեր և մասնագիտացված սարքավորումներ», հաղորդում է Ynet-ը:, հաղորդում է Ynet պորտալը: