ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է «ուժով զինաթափել» ՀԱՄԱՍ-ին, եթե կազմակերպությունը «ողջամիտ ժամկետում» չհրաժարվի իր զինանոցից։
«Եթե ՀԱՄԱՍ-ը ողջամիտ ժամանակահատվածում չզինաթափվի, մենք ինքներս կզինաթափենք նրանց», – ասել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե ինչ ժամկետ է համարում ընդունելի։
Նրա հայտարարությունը հնչել է այն լուրերի ֆոնին, ըստ որոնց ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում իրականացրել է նոր հրապարակային մահապատիժներ և ցուցադրել ուժի այլ դրսևորումներ։ Դրանք արձանագրվել են Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված և անցած շաբաթ ուժի մեջ մտած կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո։
BBC Verify-ի կողմից գեոլոկացիայով հաստատված տեսագրություններից մեկում երևում է հրապարակային մահապատիժ՝ Գազայի կենտրոնական խաչմերուկում։ Տեսանյութի հրապարակումից առաջ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր անկլավում «անօրինականության վերացման» ծրագրի մասին։
Այլ տեսագրություններում արձանագրվել են ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության խորհրդանիշներով զինված անձինք, որոնք պարեկություն են իրականացնում փողոցներում, ինչպես նաև դիմակավորված մարտականներ, որոնք կրակ բացում անզեն տղամարդկանց վրա։