Միջազգային

Բրիտանական հետախուզությունը դիվերսիա է նախապատրաստում «Թուրքական հոսք»-ի դեմ

Բրիտանական հետախուզությունը դիվերսիա է նախապատրաստում «Թուրքական հոսք»-ի դեմ

Ռուսաստանը տեղեկություններ է ստացել, որ բրիտանական հետախուզական ծառայությունները դիվերսիա են նախապատրաստում «Թուրքական հոսք» գազատարի դեմ, հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Սամարղանդում ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդ 57-րդ նիստում։

«MI6-ի հետ համատեղ ուկրաինական դիվերսիոն խմբերը պլանավորում են ներխուժումներ Ռուսաստանի սահմանային շրջաններ, հարձակումներ կարևորագույն ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, անօդաչու նավակների և մարտական ​​լողորդների միջոցով», - ասել է նա։

Հարձակման թիրախ կարող են լինել «Թուրքական հոսք» գազատարը և Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը, որի բաժնետերերի թվում են ռուսական, ղազախական և ամերիկյան ընկերություններ։

«Հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում ահաբեկչական հարձակումներն ու դիվերսիաները իրականացվում են Լոնդոնի հովանավորությամբ։ Նրա հատուկ նշանակության ուժերը անմիջականորեն ներգրավված են մարտական ​​գործողություններում»,- հավելել է Բորտնիկովը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական