Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղյալ է հայտարարել Թբիլիսի ժամանած Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումն այն բանից հետո, երբ վերջինս հանդիպել է հակակառավարական հանրահավաքի մասնակիցների հետ:
Էլինա Վալտոնենը միաժամանակ զբաղեցնում է ԵԱՀԿ նախագահի պաշտոնը։
«Որոշումը կայացվել է անօրինական հանրահավաքին Էլինա Վալտոնենի մասնակցության և կեղծ հայտարարությունների տարածման պատճառով»,- ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:
Նշենք, որ Վալտոնենը նախօրեին Հայաստանում էր և այստեղից մեկնել է Թբիլիսի։
