Երեկ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը, որը Վրաստանում է գտնվում որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ուղերձով հանդես է եկել Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ:
Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Վալտոնենը մոտեցել է ցուցարարներին և տեսագրություն ձայնագրել, որում աջակցություն է հայտնել երկրի քաղաքական կուրսով մտահոգ քաղաքացիներին:
«Ես Թբիլիսիում եմ՝ խորհրդարանի շենքի դիմաց։ Այստեղ խաղաղ ցույց է տեղի ունենում։ Մարդիկ ծածանում են ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի և, որ ամենակարևորն է, Վրաստանի դրոշները: Այս մարդիկ մտահոգված են այն ուղղությամբ, որով շարժվում է երկիրը. նրանցից խլում են հիմնարար ազատությունները՝ խոսքի և հավաքների ազատությունը։ Նրանք արժանի են այս բոլոր իրավունքներին, և մենք այստեղ ենք նրանց աջակցելու համար»,- ասել է նա։