Միջազգային

Սիրիայի նախագահը այսօր առաջին անգամ կժամանի Մոսկվա

Սիրիայի նախագահը այսօր առաջին անգամ կժամանի Մոսկվա

Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը: 

Սա Սիրիայի առաջնորդի առաջին այցն է Ռուսաստան այն բանից հետո, երբ անցյալ տարի ընդդմադիր ուժերը Շարաայի գլխավորությամբ տապալեցին նախագահ Բաշար Ասադին:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային և միջազգային իրադարձություններն ու Սիրիայի և Ռուսաստանի համագործակցության ուղիները, հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով Սիրիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ սիրիական իշխանամետ հեռուստատեսությունը և իրավիճակին ծանոթ աղբյուրը երեքշաբթի հայտնել էին, ա մտադիր է բանակցություններ վարել Տարտուսում ռուսական ռազմածովային բազայի և Հմեյմիմում ռուսական ավիաբազայի ներկայությունը շարունակելու շուրջ, հայտնել Է սիրիական պաշտոնական աղբյուրը:

Reuters-ն էլ  հաղորդում է, որ նա նաև պաշտոնապես կպահանջի Ռուսաստանի դաշնակից Ասադի փոխանցումը սիրիացիների դեմ ենթադրյալ հանցագործությունների դատավարության համար, հավելել Է աղբյուրը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական