Միջազգային

ՌԴ առաջարկը խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում մնում է ուժի մեջ. Գալուզին

ՌԴ առաջարկը խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում մնում է ուժի մեջ. Գալուզին

Ռուսաստանի առաջարկը՝ հարթակ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, շարունակում է ուժի մեջ մնալ. այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ ելույթ ունենալով Հայաստանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Նրա խոսքով՝ Մոսկվան մեծ կարևորություն է տալիս երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանը։

«Ակնհայտ է, որ դեռևս անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել նախատեսվածը գործնականում իրագործելու համար։ Մենք պատրաստ ենք տրամադրել Երևանին և Բաքվին անհրաժեշտ աջակցություն՝ մնացած տարաձայնությունների հաղթահարման գործում, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները», - ասել է փոխնախարարը։

Գալուզինը ընդգծել է, որ Ռուսաստանն առանցքային և արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական