«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները Հունգարիայի համար բացարձակ կարևոր են. հայտարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Այս պահին առանց «Դրուժբայի» մենք ֆիզիկապես չենք կարող ապահովել մեր երկիրը»,- ասել է նա:
Սիյարտոն նշել է, որ իր պարտականությունն է Հունգարիային էներգակիրներով ապահովելը, իսկ առանց Ռուսաստանի դա հնարավոր չէ:
«Հետևաբար, ինձ դուր չի գալիս այս հարցի նկատմամբ քաղաքական կամ գաղափարախոսական մոտեցումը, քանի որ էներգամատակարարումները նյութական հարց են», - հավելել է նախարարը։