Միջազգային

Ռուսաստանն առաջարկել է լոկալ հրադադար հայտարարել

Ռուսաստանն առաջարկել է լոկալ հրադադար հայտարարել

Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ կարող են սկսվել 2022 թվականին գրավված Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները, որն արդեն երեք շաբաթ աշխատում է վթարային դիզելային գեներատորներով, հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ 

Նրա խոսքով՝ պետք է վերականգնել էլեկտրահաղորդման երկու վնասված գիծ՝ «Դնեպրովսկայա» և «Ֆերոսլավնայա- 1»։

«Որպեսզի դա իրականություն դառնա, անհրաժեշտ է պայմանավորվել լոկալ հրադադարի մասին այն վայրերում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու», - ասել է Ուլյանով: Նա նշել է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) քարտուղարությունն այս հարցում միջնորդի դեր է խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև:

Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, որն ունի վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը մեկ գիգավատ հզորությամբ։ Ռուսաստանը գրավել է ԱԷԿ-ը 2022 թվականի լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին։ Նույն թվականի սեպտեմբերին էներգաբլոկներում գեներացիան դադարեցվել է, իսկ 2024 թվականի ապրիլից դրանք գտնվում են սառը կանգառի ռեժիմում։ Ընդ որում, կայանի վառելիքի սառեցման համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական