ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ շահագրգռված են Ադրբեջանի հետ սերտ փոխգործակցությամբ տարբեր տարածաշրջանային ձևաչափերում՝ ԱՊՀ, ՇՀԿ, Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդաժողով, Կասպյան հնգյակ և 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակ: ⠀
Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության նիստերին բարի ավանդույթ է դարձել: Նրա խոսքով՝ դա նպաստում է երկրների միջև երկխոսության զարգացմանը։
Նա նաև նշել է, որ Մոսկվան հանձնառու է Բաքվի հետ շարունակել քննարկումները Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նրանց արագ ազատ արձակման և հայրենիք վերադարձի նպատակով։
«Sputnik-Ադրբեջանի» ղեկավար Իգոր Կարտավիխի խափանման միջոցի փոփոխությունը, անկասկած, առաջընթաց քայլ էր», - հավելել է նա։