Միջազգային

Ֆինլանդիան և Շվեդիան զենք կգնեն ԱՄՆ-ից՝ Ուկրաինային փոխանցելու համար

Ֆինլանդիան և Շվեդիան զենք կգնեն ԱՄՆ-ից՝ Ուկրաինային փոխանցելու համար

ՆԱՏՕ-ի երկու նոր անդամները՝ Ֆինլանդիան և Շվեդիան, հայտարարել են, որ ԱՄՆ-ից լրացուցիչ զենք կգնեն Ուկրաինայի համար։ 

Ամռանը ՆԱՏՕ-ն սկսել է համակարգել ամսական առնվազն 500 միլիոն դոլարի արժողությամբ զենքի առաքումները Ուկրաինա։ PURL ծրագրով եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան ամերիկյան զենք են գնում Կիևի համար՝ արդեն 2 միլիարդ դոլարի չափով։

Սակայն իրավիճակը հակասական է։ Եվրոպական երկրների զենքի պաշարները սպառվել են, իսկ օգնությունը 43%-ով նվազել է հուլիս-օգոստոսին՝ համեմատած տարվա առաջին կեսի հետ։ Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան քննադատվում են, որ բավարար չափով չեն օգնում։

Ֆրանսիան հրաժարվում է մասնակցել PURL ծրագրին՝ պնդելով, որ եվրոպական գումարը պետք է ծախսվի Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության, ոչ թե՝ ԱՄՆ-ի վրա։ Այս ֆոնին Թրամփի վարչակազմը դեռ Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրել։ Էստոնիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի ներդրումների մասնաբաժինը այս տարի զգալիորեն նվազել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական