Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թուրքիան խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին:
Թուրքիայի Իզմիթ քաղաքում կայացած հանդիպման ճակատագիրը որոշվել է արդեն առաջին խաղակեսում։ Թուրքիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել վրացիների դարպասը, իսկ երկրորդ կեսում դրան գումարել է ևս մեկը, որին վրացական կողմը պատասխանել է հեղինակության գնդակով։
Հատկանշական է, որ հանդիպմանը տրիբունայից հետևել են Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Միխայիլ Կավելաշվիլին:
Երկրորդ անընդմեջ պարտությունը (Իսպանիային 0:2 հաշվով պարտվելուց հետո) բարդացրել է Վրաստանի հավաքականի դրությունը ընտրական խմբում:
Իսպանիայի հավաքականը, հաղթելով Բուլղարիային, խմբի առաջատարն է 12 միավորով: Թուրքիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 3, Բուլղարիան՝ 0: