«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հաղորդում է, որ Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումը չեղարկվել Է Ֆինլանդիայի կողմից, ոչ թե՝ Վրաստանի:
Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունից հայտնել էին անօրինական հանրահավաքին Էլինա Վալտոնենի մասնակցության տարածման պատճառով Կոբախիձեի հետ հանդիպումը չեղարկելու մասին։
Վալտոնենը ավելի վաղ լքել էր Վրաստանը՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: