Միջազգային

Ֆինլանդիան իր գրեթե բոլոր քաղաքացիների համար ունի ապաստարաններ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ֆինլանդիան իր գրեթե բոլոր քաղաքացիների համար ունի ապաստարաններ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ի տարբերություն Եվրոպայի մնացած երկրների, Ֆինլանդիան 1939–40 թվականների ձմեռային պատերազմից հետո երբեք իրեն ապահով չի զգացել և շարունակել է կառուցել նոր բունկերներ։

Այժմ դրանց թիվը 50,5 հազար է, որոնց մեջ կարող է միաժամանակ ապաստանել 4,8 միլիոն մարդ (5,5 միլիոն բնակչից)։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild-ը՝ նշելով, որ, համամետության համար, դրանց քանակը Գերմանիայում 480 հազար է՝ 174 մարդու համար ընդամենը 1 տեղ։

Բունկերները գտնվում են 20 մետր խորության վրա և կարող են տեղավորել 6000 մարդ։ Դրանք կարող են դիմակայել միջուկային հարվածին։ 

Պարբերականը հաղորդում է, որ ապաստան պահելը թանկ է, բայց այն նաև կայուն եկամուտ է բերում. այստեղ տեղակայված են ֆիթնես կենտրոններ, մանկական խաղահրապարակներ, հոկեյի դաշտեր և ստորգետնյա կայանատեղի։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական