Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը: Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների հանդիպման և ստորագրված համատեղ հռչակագրի կարևորությունը:
Հաղորդագրության համաձայն՝ մեկ անգամ ևս ընդգծվել են խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդական քայլերը և Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջների» վերացման անհրաժեշտությունը:
Շեշտվել է «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման առումով:
Կողմերը դրականորեն են գնահատել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը կասեցնելու որոշումը։