ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել ևս չորս զոհված պատանդների մարմին: Զոհված պատանդների մարմիններով չորս դագաղները, որոնք ուղեկցվում են Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) և ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) ուժերով, հատել են սահմանը։ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչներն ուղեկցում են զոհվածների ընտանիքներին։
Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում մնացել է 28 զոհված պատանդի մարմին։ Ինչպես գրում Է Times of Israel պարբերականը, ՀԱՄԱՍ-ը խոստանում է հոկտեմբերի 15-ին վերադարձնել ևս չորս պատանդների մարմին: