Միջազգային

Մեքսիկայում ջրհեղեղներից զոհվել է առնվազն 64 մարդ

Մեքսիկայում ջրհեղեղներից զոհվել է առնվազն 64 մարդ

Անցյալ շաբաթ Մեքսիկայում տեղացած սաստիկ անձրևները առնվազն 64 մարդու կյանք են խլել, իսկ ևս 65-ը անհետ կորած են։ Արևադարձային ցիկլոնը սողանքներ և ջրհեղեղներ է առաջացրել Մեքսիկական ծոցի ափերին և կենտրոնական նահանգներում։

Երկրում շուրջ 100 հզ․ տուն է տուժել։ Ամենաշատը տուժել են Իդալգո և Վերակրուս նահանգները։ Անձրևները ավերել են ենթակառուցվածքները, փողոցները լցված են կեղտաջրերով։

Իշխանություններն օգնության են տեղափոխել հազարավոր աշխատակիցների՝ տարհանելու բնակիչներին և մաքրելու տարածքները։ Էներգամատակարարումը, որը խափանվել էր հինգ նահանգներում, մեծամասամբ վերականգնվել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական