Միջազգային

ԵՄ-ը վերահաստատել է, որ ակտիվ մասնակցություն կունենա Գազայի հատվածի վերականգնմանը

ԵՄ-ը վերահաստատել է, որ ակտիվ մասնակցություն կունենա Գազայի հատվածի վերականգնմանը

Եվրամիությունն ակտիվ դեր կստանձնի Գազայի վերականգնման գործընթացում, ինչպես նաև կվերսկսի իր առաքելությունները սահմանային անվտանգության, կարողությունների զարգացման և ոստիկանության ուսուցման ոլորտներում: 

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան՝ Շարմ Էշ Շեյխում մտադրությունների մասին հռչակագրի ստորագրման արարողությունից հետո, որին մասնակցել են համաշխարհային առաջնորդները ։ 

Կոստան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին՝ գագաթնաժողովը կազմակերպելու համար:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական