Միջազգային

Թրամփը շատ դժգոհ է «Time» ամսագրի իր նկարից

Թրամփը շատ դժգոհ է «Time» ամսագրի իր նկարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հյատնել «Time» ամսագրում հրապարակված իր նկարից։ Նախագահը նշել է, որ իր մասին լավ հոդվածին կցվել է վատ նկար։ 

««Time» ամսագիրը համեմատաբար լավ հոդված է գրել իմ մասին, բայց լուսանկարը, հավանաբար, բոլոր ժամանակների վատագույնն է: Մազերս անհետացել են, իսկ գլխիս վրա լողացող թագի նման մի բան է հայտնվել, միայն շատ փոքր։ Իսկապես տարօրինակ է։ Ինձ երբեք դուր չի եկել տարբեր անկյուններից լուսանկարվելը, բայց դա շատ վատ լուսանկար է և արժանի է ուշադրության: Ի՞նչ են նրանք անում և ինչո՞ւ»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական