Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգվել է. հայտնում է ադրբեջանական Report-ը:
Ըստ հրապարակման՝ Էլինա Վալտոնենի այցն Ադրբեջան նախատեսված է եղել հոկտեմբերի 13-15-ը՝ Հարավային Կովկաս շրջագայության շրջանակներում:
ԵԱՀԿ գործող նախագահն այսօր այցելել է Հայաստան, իսկ վաղը կմեկնի Վրաստան:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ այցը չեղարկվել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Ալիևի մասնակցության պատճառով։