ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հոկտեմբերի 17-ին հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Շարմ էլ-Շեյխում կայացած Գազայի գագաթնաժողովից վերադառնալիս, Air Force One ինքնաթիռում կայացած ճեպազրույցի ընթացքում, նրան հարց է տրվել՝ արդյոք Զելենսկուն կընդունի Սպիտակ տանը։ Թրամփը դրական պատասխան է տվել։
Ուկրաինայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ սպասվող բանակցությունների ընթացքում քննարկվելու են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները և հեռահար հարվածների կիրառման հարցերը։
Թրամփը նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կարևոր դեր ունենալ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության դադարեցման գործընթացում։
«Էրդողանը կարող է։ Նրան հարգում են Ռուսաստանում։ Ուկրաինայի մասին չեմ կարող ասել, բայց նրան հարգում է Պուտինը։ Էրդողանը իմ ընկերն է», – ընդգծել է Թրամփը։