Միջազգային

Բայդենը գովել է Թրամփին Գազայի գործարքի համար

Բայդենը գովել է Թրամփին Գազայի գործարքի համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Գազայի հրադադարի և գերիների ազատ արձակման գործարքի կապակցությամբ։ Նա գովեստի խոսքեր է ասել գործող նախագահ Թրամփի հասցեին և կատարված մեծ ախատանքի համար։ 

«Այս գործարքի ճանապարհը հեշտ չէր։ Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփին և նրա թիմին՝ հրադադարի նորացված համաձայնագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահը։ 

Բայդենը նշել է նաև, որ նրա վարչակազմը անդադար աշխատել է գերիների վերադարձի, պաղեստինցի խաղաղ բնակչությանը օգնության տրամադրման և պատերազմի ավարտի վրա։ Նախագահը հավելեց, որ Միջին Արևելքը այժմ խաղաղության ճանապարհին է, և նա հուսով է, որ ապագայում իսրայելացիներն ու պաղեստինցիները կունենան հավասար չափով խաղաղություն, արժանապատվություն և անվտանգություն։

Այս հայտարարությունը կատարվել է այն պահին, երբ վերջին 20 ողջ մնացած իսրայելցի գերիները վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, իսկ Գազայի բնակիչները հնարավորություն են ստացել վերադառնալ իրենց տներ և վերականգնել դրանք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական