Միջազգային

Վենեսուելան փակել է Նորվեգիայում իր դեսպանատունը Նոբելյան մրցանակի պատճառով

Վենեսուելան փակել է Նորվեգիայում իր դեսպանատունը Նոբելյան մրցանակի պատճառով

Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է Նորվեգիայում իր դեսպանատան փակման մասին։ Սա տեղի ունեցավ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոյին Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհումից հետո, հաղորդում է NRK-ն։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սեսիլի Ռոանգը նշել է, որ Օսլոն Վենեսուելայի դեսպանատնից տեղեկատվություն է ստացել, որ նրանք առանց բացատրության փակում են դեսպանատունը։

«Սա ցավալի է։ Չնայած մենք տարբեր տեսակետներ ունենք մի շարք հարցերի շուրջ, Նորվեգիան ցանկանում է պահպանել բաց երկխոսություն Վենեսուելայի հետ և կաշխատի այդ ուղղությամբ», - հայտարարել է նա։

Փակումից առաջ Նորվեգիայում Վենեսուելայի դեսպանատունը նաև ծառայել է որպես Դանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և Իսլանդիայում բնակվող վենեսուելացիների դեսպանատուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական