Միջազգային

ՀԱՄԱՍ-ը պատժում է իր մրցակիցներին

ՀԱՄԱՍ-ը պատժում է իր մրցակիցներին

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ ՀԱՄԱՍ-ի զինյալները, որոնք վերադարձել են Գազա, սկսել են հրապարակայնորեն մահապատժի ենթարկել այլ կլանների անդամներին՝ քաղաքական դաշտը մաքրելով պոտենցիալ մրցակիցներից։

Մահապատիժները, ենթադրաբար, իրականացվում են Իսրայելի հետ համագործակցության համար, բայց իրականում այս կլանը տասնամյակներ շարունակ հակասությունների մեջ է եղել ՀԱՄԱՍ-ի հետ, ունեցել զգալի զենք և ազդեցություն, ուստի հանդուրժվել են արմատական խմբավորման կողմից։

Իսրայելի նահանջից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները վերախմբավորվել են և լայնածավալ գործողություն սկսել պաղեստինյան կլանների դեմ, որոնք կամ դեմ են եղել ՀԱՄԱՍ-ի կառավարությանը, կամ համագործակցել են Իսրայելի հետ։

Ընդհանուր առմամբ, Իսրայելի նահանջը ՀԱՄԱՍ-ի համար դուռ է բացել հաշիվներ մաքրելու իր մրցակիցների հետ և մաքրելու քաղաքական դաշտը։

Սրա նպատակը այն է, որ եթե արտաքին խաղացողները փորձեն Գազայում ստեղծել անկախ վարչակազմ, ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցությանն այլընտրանք չլինի։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական