Միջազգային

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրո

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Ռուսաստանը Վրաստանին պետք է ավելի քան 253 մլն եվրո վճարի 2008 թվականի պատերազմից հետո սահմանազատման գծի ամրապնդման (բորդերիզացման) հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների համար:

«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (IV)» գործով վճիռը դատարանը կայացրել է 2024 թվականի ապրիլին, իսկ այսօր հստակեցրել է փոխհատուցման չափը։ 

ՄԻԵԴ-ը հիշեցրել է, որ հաստատել է Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների համակարգված բնույթը։ Դրանք ներառում են ուժի չափազանց կիրառում, խոշտանգումներ և վատ վերաբերմունք, անօրինական կալանք, տեղաշարժի ազատության և տների, հողերի և ընտանիքների հասանելիության սահմանափակումներ, ինչպես նաև վրացերեն լեզվով կրթության արգելք։

Փոխհատուցումներ են շնորհվել ավելի քան 29 հազար տուժածի։ 

ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն շարունակում է վերահսկել Ռուսաստանի վերաբերյալ դատարանի որոշումների կատարումը: 46-րդ հոդվածի (որոշումների պարտադիր ուժ և կատարում) համաձայն՝ Ռուսաստանը պարտավոր է կատարել 2022 թվականի սեպտեմբերի 16-ից առաջ տեղի ունեցած փաստերի վերաբերյալ որոշումները, այն օրը, երբ այն դադարեց լինել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն կատարի 2022 թվականի մարտի 16-ից հետո կայացրած ՄԻԵԴ որոշումները:

ՄԻԵԴ-ի որոշումը մեկնաբանել են Վրաստանի արդարադատության նախարարությունում։ Գերատեսչությունը շնորհավորել Է Վրաստանի ժողովրդին պատմական հաղթանակի կապակցությամբ՝ որոշումն անվանելով Ռուսաստանի դեմ Վրաստանի շահած պատմական գործերի տրամաբանական շարունակություն:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական