Միջազգային

Չինաստանը ՌԴ-ին ԱԹՍ-ների համար մատակարարել է 524,8 հզ. կմ օպտիկամանրաթելային մալուխներ

Չինաստանը ՌԴ-ին ԱԹՍ-ների համար մատակարարել է 524,8 հզ. կմ օպտիկամանրաթելային մալուխներ

Չինաստանը կտրուկ մեծացրել է Ուկրաինայի պատերազմում օգտագործվող մարտական ​​անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների մատակարարումը Ռուսաստան, այդ թվում՝ օպտիկամանրաթելային մալուխների և լիթիում-իոնային մարտկոցների։ Միևնույն ժամանակ, Չինաստանից Ռուսաստան արտահանումն, ընդհանուր առմամբ, նվազել է։

Չինաստանը մեծացրել է Ռուսաստան մատակարարվող մարտական ​​անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների քանակը, որոնք ռուսական բանակը օգտագործել է Ուկրաինայի պատերազմում։ Այս մասին հաղորդել է The Washington Post-ը։ Այս տեսակի արտադրանքի մատակարարումների աճը տեղի է ունեցել Ռուսաստան չինական արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 10% անկման ֆոնին։

The Washington Post-ը մեջբերում է Չինաստանի մաքսային վարչության տվյալները, որոնց համաձայն՝ մայիսին և հունիսին Ռուսաստան է արտահանվել ռեկորդային քանակությամբ օպտիկամանրաթելային մալուխներ՝ համապատասխանաբար 190․400 կմ և 208․000 կմ։ Օգոստոսին այս թիվը հասել է 524․800 կմ-ի։ 

Չինաստանը օպտիկամանրաթելային մալուխներ է արտահանում նաև Ուկրաինա, սակայն ծավալն ան​​համեմատելի է Ռուսաստան արտահանման հետ. օգոստոսին՝ ընդամենը 115 կմ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական